Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում գազի գլանատակառների պահեստում իրականացված պայթյունի հետևանքով բռնկված հրդեհի պատճաով զոհվել է առնվազն 8 մարդ: Ինչպես հաղորոդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, վիրավորվել է 60 մարդ, շատերի վիճակը ծանր է:
Երկրի ԱԳՆ-ն հերքում է ահաբեկչության տարբերակը: Ենթադրվում է, որ պայթյունի պատճառը եղել է էլեկտրալարերի կարճ միացումը:











































