Saturday, 18 05 2024
15:15
Նավթի գներն աճել են – 17-05-24
Փարիզի փոխքաղաքապետն ընդունել է Երեւանի քաղաքապետարանի պատվիրակության անդամներին
ՀՀ վարչապետը հանդիպել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ
Ապօրինի ներգործություն՝ դատավարության մասնակցի նկատմամբ․ քրեական վարույթ է նախաձեռնվել
Բաքու-Վաշինգտոն հարաբերություններն սպասում են ԱՄՆ նախագահական ընտրությունների ելքին
13:50
Թրամփը հայտարարել է, որ Բայդենի հետ բանավեճից առաջ թմրանյութերի թեստավորում կպահանջի
«Հյուսիս-Հարավը» դանդաղ է արվում. ծուլությունը կավելանա, կոռուպցիան՝ ևս
Բիշքեկում անկարգությունների ժամանակ 29 մարդ է տուժել
Գալստանյանը վերջին բառերով մեզ վիրավորում է, անունը դնում սեր
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Պուտինին չի հաջողվել «լծորդել» Սի Ծինփինին
Կիրանցի մոտ բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ թմրանյութ պահելու մեղադրանքով
Հայաստանը հստակ քայլերով գնում է ժողովրդավարական բարեփոխումների․ Միրզոյանը՝ Նիդերլանդների ԱԳ նախարարին
Էրդողանը համաներել է 1997թ. հեղաշրջման նախկին գեներալներին
Մետրոպոլիտենն այսօր կաշխատի արտակարգ ռեժիմով
Ինքնահավան բռնապետի մուտքը Հայաստան պետք է արգելել, քանի դեռ բացատրություն չի տրվել ասվածի վերաբերյալ․ Արսեն Խառատյան
11:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի Ռուսաստան
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
Շարժումը չունի յստակ քաղաքական ուղեգիծ եւ հիմնուած է միմիայն նշանախօսքերու վրայ․ «Ասպարեզ»
Մայրաքաղաքի փոքր կենտրոնի մի շարք հատվածներ վաղը փակ կլինեն
Այս պատերազմով Մոսկվան ուզում է փոխել աշխարհի զարգացման ընթացքը և վերադառնալ անցյալ
Ավտովթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կա զոհ և տուժած
Երևանի և Բաքվի միջև շարունակում են մնալ ֆունադամենտալ նշանակության տարաձայնություններ
Սպասվում է անձրև և ամպրոպ
Վրաստանում իշխանությունն ու ընդդիմությունը կգնան երկխոսության. մոդերատորը Արևմուտքն է
ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
Մարզպետն ասել է՝ պատ կդնենք. «Հրապարակ»
Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել. «Հրապարակ»
Սիմոնյանն ու Գաֆարովան Ժնեւում. ուշագրավ «երկվություն» հայկական կողմում

Խաղաղության պայման պետք է լինի յուրաքանչյուր կողմի` փոխզիջումների գնալու համաձայնությունը

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ` ԱՄՆ-ի Միչիգանի համալսարանի պրոֆեսոր, 1994-97 թվականներին Հայաստանի նախագահի ավագ խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը հարցազրույց է տվել News.az ադրբեջանական կայքին, որը հրապարակվել է չորեքշաբթի օրը։

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին` Լիպարիտյանը ասել է, թե հակամարտության կողմերը պետք է գիտակցեն, որ սահմանափակ ժամանակ ունեն խնդիրը լուծելու համար։

Կարծիք հայտնելով, որ այսօր ժամանակը աշխատում է Ադրբեջանի օգտին, նա ավելացրել է. – «Կարող են լինել նաև այլ հիմնավորումներ, թե ժամանակը աշխատում է նաև Հայաստանի օգտին»։ «Հաշվարկները միշտ չէ, որ ճիշտ են», – նշել է նա։

«Հակամարտությունների առկայությունը նվազեցնում է ժողովրդավարության մակարդակը, ինչը խոչընդոտում է զարգացմանը։ Այս երկրները պետք է բանաձև գտնեն խաղաղության համար։ Այդպիսի խաղաղության պայման պետք է լինի յուրաքանչյուր կողմի` փոխզիջումների գնալու համաձայնությունը։ Ես չեմ վստահում միջնորդներին` ես գերադասում եմ ուղիղ բանակցությունները», – ասել է Ժիրայր Լիպարիտյանը։

Պատասխանելով հարցին, թե ո՞րն է Հարավային Կովկասում հակամարտությունների պատճառը, նա նշել է, որ Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի ժողովուրդները տարածաշրջանը չեն դիտարկում որպես մեկ ամբողջություն, որպես միասնական Կովկաս։ «Այս երկրները մինչև հիմա դրսի ուժեր են փնտրում` լուծելու համար իրենց ներքին խնդիրները։ Խորհրդային ժամանակներում կովկասյան հանրապետությունները նայում էին դեպի Մոսկվա` որպես ուժի, որն ընդունակ է լուծել իրենց ներքին խնդիրները։ Հիմա նրանք հայացքները հառում են նաև դեպի Վաշինգտոն և Բրյուսել։ Կովկասյան երկրները մինչև հիմա իրենց ապագան, իրենց հարաբերությունների ապագան կապում են տարածաշրջանից դուրս գտնվող երկրների հետ», – ընդգծել է Լիպարիտյանը։

Նրա խոսքերով` հարավկովկասյան երկրները զարգացման ընդհանուր պատկերացման կարիք ունեն, որը պետք է ընդգրկի տարածաշրջանում առկա բոլոր հակամարտությունների դադարեցումը, մասնավորապես` Ղարաբաղի հակամարտության։

Ժիրայր Լիպարիտյանը նշում է, որ դա, իր հերթին, բերում է տարածաշրջանի գործերին Ռուսաստանի միջամտությանը, որը դրական գործոն չէ։

Նրա կարծիքով, ղարաբաղյան հակամարտությունը միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև չէ` այն ներառում է երկու-երեք այլ երկրներ։

Հարավկովկասյան երկրների զարգացման առումով, Լիպարիտյանի կարծիքով, Հայաստանը զիջում է հարևաններին։ Նրա խոսքերով` Վրաստանի և Ադրբեջանի համեմատ Հայաստանը «շատ թույլ» երկիր է, Ադրբեջանի զարգացումը կշարունակվի, Վրաստանը, իր հերթին, կզարգանա` նույնիսկ առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի։

Լիպարիտյանը հիշում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակաշրջանում ուսումնասիրել են, թե Հայաստանը ինչպես կարող է զարգանալ ու նորմալ երկիր դառնալ: Սակայն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ խնդիրները խոչընդոտել են դրան:

«Իրականությունն այն է, որ զարգացմանը կարելի է հասնել հարևան երկրների հետ լավ հարաբերություններով: Խաղաղության հաստատումը մեծ կարևորություն ունի Հայաստանի համար: Այնուամենայնիվ, Հայաստանում որոշ ուժեր 1997-ին Լևոն Տեր-Պետրոսյանին ստիպեցին հրաժարական տալ», – News.az-ի հարցազրույցում ասել է Ժիրայր Լիպարիտյանը, ով 1994-97 թվականներին եղել է Տեր-Պետրոսյանի ավագ խորհրդականը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում