Փետրվարի 10-ին դժվարանցանելի են եղել Շիրակի մարզի Եղնաջուր, Արտենիս, Շաղիկ, Բերդաշեն, Ծառկուտն, Պաղակն, Գառնառիճ, Մուսայելյան, Ձորաշեն տանող ճանապարհները:
Չնայած մարզի ճանապարհաշինարարները վաղ առավոտից աշխատում են, սակայն ճանապարհները մնում են դժվարանցանելի:
Նշենք, որ ձնաբքի պատճառով ոչ մի մեքենա ճանապարհին չի մնացել:
Խնդիր կար մեկ մեքենայի հետ կապված. պարզապես անվադողերը մաշված են եղել:
Սահմանվել է շուրջօրյա հերթապահություն: Պատասխանատուները հավաստիացնում են, որ ոչ մի մեքենա բքի տակ չի մնա: Այս պահին բուքն ուժգնացել է:







































