Քիչ առաջ Եգիպտոսի ազգային հեռուստատեսությունը հայտարարել է, որ Հոսնի Մուբարաքը Կահիրեի իր նստավայրում հանդիպում է փոխնախագահ Օմար Սուլեյմանի հետ:
Հեռուստատեսությունը հաստատել է, որ Մուբարաքը հանդես է գալու ուղերձով, և որ այդ ուղերձը լինելու է ուղիղ եթերում: Սա աննախադեպ է, քանի որ նախկինում Մուբարաքի ելույթները սովորաբար ձայնագրվել են և ցուցադրվել հեռուստաալիքներով:
Որոշ լրատվամիջոցներ շարունակում են պնդել, որ բանակն ավելի վաղ կանխել է իշխանության փոխանցումը փոխնախագահ Սուլեյմանին: Այս լուրը հաստատում էր նաև Al-Jazeera հեռուստաընկերությունը: Նաև հայտնի է, որ երեկոյան տեղի է ունեցել Ռազմական բարձրագույն խորհրդի նիստ, որին չի մասնակցել Մուբարաքը, որը նույնպես աննախադեպ է:
Տեղեկացնենք նաև, որ Ռազմական բարձրագույն խորհրդի նիստը բաց է եղել լրագրողների համար երեք անգամ` 1967, 1973 և այսօր:
Մուբարաքի հրաժարականի մասին տեղեկությունները հաստատում են նաև իշխող Ազգային ժողովրդավարական կուսակցությունում: