Ինչպես հայտնաբերել են գիտնականները, վերատադրվելու և ագրեսիայի մղումը մարդու գլխուղեղում առաջանում են միևնույն նյարդային բջիջների ակտիվացման արդյունքում: Այս մասին հրապարակվել է հեղինակավոր Nature ամսագրում:
Այդպիսի համադրությունը մկներին համադրել թույլ է տալիս սեփական տարածքի պահպանությունը և վերարտադրությունը: Մարդկանց մոտ գլխուղեղում այ ֆունկցիայի խանգարումը հանգեցնում է սեքսուալ հողի վրա բռնությունների առաջացմանը:
Ըստ գիտնականների` այսօրինակ ուսումնասիրությունների հիմքը դրվել է դեռ վաղուց: Սակայն ինչպես ամսագրին ասել է Նյու Յորքի համալսարանի հետազոտող Դայու Լինը, այս մեթոդներով ուսումնասիրություններն իրականացվում են միայն վերջերս: Գիտնականներին հաջողվել էր այնպես անել, որ մկների ուղեղում տեղի ունեցող ակտիվացման արդյունքում նյարդային բջիջները լուսավորվեն ուլտրամանուշակագույն ճառագայթման միջոցով: Արդյունքում պարզվել է, որ վերատադրվելու և ագրեսիայի մղման դեպքում լուսավորվել են միևնույն կետերը:







































