Saturday, 13 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Վարդան Այվազյանն ընդդեմ «Wikileaks»-ի

Ըստ «Wikileaks» կայքի հրապարակած տեղեկությունների` 2005 թ. ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը ոսկի արդյունահանող Global Gold Corporation միջազգային կազմակերպությունից պահանջել էր երեք միլիոն դոլար կաշառք: Ընկերությունն այդ գումարը չի վճարել, իսկ նախարարությունն էլ հետ է կանչել երկու հանքավայրերում աշխատանքներ իրականացնելու ընկերության թույլտվությունը: 2005 թ. հուլիսին ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը Global Gold Corporation ընկերության իրավաբան Աշոտ Պողոսյանին հայտնել էր, որ անհրաժեշտ է իր մոտ գործընկերոջը եւ ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանին վճարել երեք միլիոն դոլար կաշառք` պնդելով, որ այդ վճարումն անհրաժեշտ է 2003 թ. գործարքն ավարտելու համար:

Այսօր «Հայելի» ակումբում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է պատրաստվում արձագանքել նախկին բնապահպանության նախարարը «Wikileaks»-ի հրապարակումներին:

«Պետք չէ, որ ես յոթ տարի շարունակ ապացուցեմ, որ ես ես եմ: 2005 թվականից անընդհատ այդ նույն թեման է շոշափվում: Ես կուզեմ, որ այն կազմակերպությունը, որը մեղադրում է, մի քիչ իրա կենսագրականին ուշադրություն դարձնի, իրա հայտնվելուն այդ դաշտում: Ինձ մեղադրում են 2005 թվականից, որ ես Մուրադ Գուլոյանի համար պահանջել եմ կաշառք: Վերջիվերջո չարի վերջի տարբերակը պետք ա լինի: Ձայնագրություններն ինչի՞ չեն ցույց տալիս »,- ասաց նա:

Լրագրողների հարցին, թե ինքն ունի՞ ձայնագրությունները, Վարդան Այվազյանն ասաց, որ ինքը հատուկ ծառայությունների աշխատակից չէ, ոչ էլ լրատվության ոլորտի աշխատող, որ ձայնագրություններ անի: Նա հիշեցրեց, որ 2007 թ. մի ամբողջ աղմուկ բարձրացավ նախընտրական շրջանում:

«Ես էլ կարող եմ ասել, թե ինչպես է ձեռք բերվել այդ կազմակերպությունը, ինչպես են չորս հոգու չորս հազար դոլար կաշառք տվել, ինչպես են հայտնվել Նյու-Յորքում: Ես որպես պետական պաշտոնյա պետական ունեցվածքն եմ պաշտպանել»,- իրեն հասցեագրված մեղադրանքներին այսպես արձագանքեց նա: Նա տարակուսում է, թե ինչ կապ ունի Մուրադ Գուլոյանն այդ հանքավայրի հետ:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու Վարդան Այվազյանը դատի չի տալիս իր դեմ մեղադրանքներ հնչեցնողներին , եթե դրանք չեն համապատասխանում իրականությանը: Որպես օրինակ էլ նշվեց, թե ինչպես երեք ԱԺ գործարար պատգամավորները դատի տվեցին «Հայկական ժամանակ»-ին: Պարզվեց, որ նա չի ուզում հետեւել նրանց օրինակին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում