Այսօր ՀՀ Կառավարության որոշմամբ Կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար է նշանակվել Մհեր Ղազարյանը:
Հիշեցնենք, որ մինչ օրս այդ պաշտոնը զբաղեցնում էր Սերգեյ Մինասյանը, ում պաշտոնակատարման ժամկետը լրանալու պատճառով էլ նշանակվել է ԿԳՆ աշխատակազմի նոր ղեկավար` ըստ նախարարության պաշտոնական հաղորդագրության: