Բրիտանիայի Բեդֆորդշիր կոմսությունում կիրակի տեղի ունեցած ավիաշոուն ողբերգությամբ է ավարտվել. միջոցառմանը մասնակցող ինքնաթիռներից մեկը, որն արտադրվել էր նախորդ դարի սկզբին, կործանվել է:
Ինչպես հաղորդում է BBC-ն, աղետի հետևանքով օդաչուն ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց և հիվանդանոցում մահացել:
Ինքնաթիռի կործանվելուց հետո շոուն դադարեցվել է, ոստիկանությունը և փրկարար ջոկատները չեզոքացրել են աղետի հետևանքները և սկսել հետաքննություն:
Նախնական տվյալնեի համաձայն՝ աղետի պատճառը եղել է տեխնիկական անսարքությունը: