Friday, 12 06 2026
11:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը
11:10
Ֆրանսիայի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Լիբանանում մարտերի դադարեցման հարցը
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
10:30
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում
Թևանյանի գործով խուզարկել են Արեգնազ Մանուկյանի բնակարանը
10:10
Դոնալդ Թրամփը Ջեյ Քլեյթոնին առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում
Եթե գազը Ռուսաստանի ձեռքում վերածվի ճնշման լծակի, ապա Հայաստանում «Գազպրոմի» կարգավիճակը կփոխվի
Գնում ենք Ազգային ժողով՝ քննարկելու մեր բյուջեն. Տիգրան Ավինյան
Լարսը բաց է
ՀՀ ընտրություններին ԵՄ արձագանքն աննախադեպ է. հասկացել են՝ պետք է օգնել ոչ միայն բարոյապես
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Էրդողանի կոշտ սպառնալիքը՝ թող ոչ ոք արկածախնդրություն չփնտրի, շատ ծանր գին կվճարեք
08:50
Իրանը հայտարարում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը մեծամասամբ պատրաստ է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Իլոն Մասկը կդառնա պատմության մեջ առաջին տրիլիոնատերը
Վարչապետը մեկօրյա արձակուրդում է
08:10
Նավթի գները նվազել են – 11/06/26
Ադրբեջանի իշխանությունների և ֆրանսիական արդարադատության «գործարքը չի կայացել»
Սպասվում են տեղումներ
ՔՊ-ն կորցրեց 1224 ձայն
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին

Ի՞նչ օգուտ կտա բնապահպանների նամակը

«Թռչնասերների կենտրոն» հասարակական կազմակերպությունը, «Բուրգ» երիտասարդական բնապահպանական կազմակերպությունը, «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը, «Էկոլոգիական անվտանգության ապահովման ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպությունը, Դիլիջանի «Օրհուս» կենտրոնը,
«Բիոսոֆիա» հասարակական կազմակերպությունը, «ԷկոԴար» հասարակական կազմակերպությունը Կապանում Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրի բաց եղանակով շահագործման վերաբերյալ նամակի միջոցով իրենց դժգոհությունն են հայտնել «Dundee Precious Metals Inc.»-ի ղեկավարությանը, ՀՀ կառավարությանը, ՀՀ էներգետիկայիև բնական պաշարների, բնապահպանության, առողջապահության, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման նախարարություններին և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկին:

Նամակում մասնավորապես նշվում է. ««Deno Gold Mining Company» ՓԲԸ-ն մտադիր է Կապանում Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքը շահագործել բաց եղանակով: Թեպետ բաց շահագործման նախագիծը պաշտոնապես դեռ չի ներկայացվել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական փորձաքննությանը, նրա տեխնիկական մասն արդեն ակտիվ քննարկվում է կառավարական շրջանակներում»:

Հաշվի առնելով Կապան քաղաքի բնակչության առողջության համար ռիսկերը, որոնք կարող են բազմակի անգամ աճել Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրը բաց եղանակով շահագործելիս, նամակի հեղինակները կոչ են արել բոլոր շահագրգիռ կողմերին` հրաժարվել Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրի բաց եղանակով շահագործման նախագծից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում