«Առաջին կովկասյան լրատվականի»՝ երեկ պատրաստած ռեպորտաժում ասվում է, թե կարելի է հայտարարել, որ հայկական ընկերությունները մասսայաբար լքում են երկիրը: Այդ եզրակացության նրանք եկել են` ուսումնասիրելով Վրաստանի հանրային ռեեստրի ուսումնասիրությունները:
Միայն անցած տարվա ընթացքում մեր հարևան երկրում գրանցվել է 100 հայ գործարար սուբյեկտ: Հեռուստաալիքը նաև նշում է, որ ըստ հայկական մամուլի` պատրաստվում է Վրաստան տեղափոխվել նաև հայտնի «Գրանդ հոլդինգ»-ի ղեկավար Հրանտ Վարդանյանը, որը խնդիրներ ունի Հայաստանի իշխանությունների հետ:
Ինչպես նշել է Վրաստանի Հանրային ռեեստրի իրավաբան Թամար Ցիկլաուրին, միայն անցած տարվա ընթացքում Հայաստանի քաղաքացիների կողմից Վրաստանում գրանցվել է մոտ 100 ընկերություն` 70 ՍՊԸ, 3 մասնաճյուղ, 24 Ա/Ձ, և մի քանի ոչ առևտրային կազմակերպություններ: Ակտիվությամբ աչքի են ընկնում նաև Թուրքիայի, Ադրբեջանի, Չինաստանի և Հնդկաստանի քաղաքացիները: