Friday, 19 04 2024
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին

Քանի դեռ Խաչատուրովը բանակում է, գրելու թեմաներ, ցավոք, միշտ լինելու են

Ինչո՞ւ ենք ստիպված լինում հաճախակի անդրադառնալ բանակային հանցագործություններին` սպանություններին, ինքնասպանություններին, մահվան դեպքերին:

Զրուցակցիս` զինադադարի պայմաններում սպանված զինվորի մայր, «Զինվորի պաշտպանության կոմիտեի» նախագահ Գոհար Արմենակյանի խոսքով, դա մեր բոլորի ամոթն է. «Այս վերջին մեկ տարվա ընթացքում ունեցանք դեպքեր, ծանր դեպքեր, որ յուրաքանչյուրիս ամոթն է. ամենքս մեր տեղում պետք է փնտրեինք, թե ինչ չէինք արել, որ ունեցանք էս»: Անշուշտ, մեղավոր ենք բոլորս, որ սպասում ենք` մինչև այդ դժբախտությունը հասնի մեր դուռը, իսկ հասնելուց հետո էլ` արդեն թևաթափ ենք լինում նախաքննական մարմնի, դատարանների անարդարություններից, և քանի որ մեր կորուստն արդեն անդառնալի է` լռում ու սպասում ենք հաջորդ դեպքին: Ցավոք, այն չի ուշանում, որովհետև անպատժելիությունը թև է տվել որոշ զորամիավորումների հրամանատարների, որ այժմ արդեն միանգամից մի քանի զինվորի սպանդ իրականացնեն: Ուրեմն` ի՞նչ չենք արել: Եթե սպանված կամ մահացած զինվորի խեղճուկրակ ընտանիքը (մեր դիտարկումները ցույց են տվել, որ հիմնականում այդպիսի ընտանիքների երեխաներն են, չգիտես ինչու, սպանվում կամ «ինքնասպանվում») չգիտի` ինչպես պաշտպանել իր զավակի, առանց այն էլ ոտնահարված իրավունքները, և գումար չունի, որ փաստաբան վարձի` գոնե դեպքի իրական հանգամանքները դատարանում պարզելու և մեղավորներին արժանի պատժի դատապարտելու հիմնավորումները դատարանում ճիշտ ներկայացնելու համար, ապա ՊՆ հետ համագործակցող հասարակական կազմակերպությունները կոչված են վերականգնելու բանակի նկատմամբ վստահությունը` ՊՆ ղեկավար կազմի սխալները համապատասխան հորդորներով ուղղելու, համագործակցության ու նաև վերահսկողության միջոցով: Նման կազմակերպություններից մեկն էլ «Զինվորի պաշտպանության կոմիտեն» է, և հետաքրքրվեցինք, թե կոնկրետ ինչո՞վ է զբաղվել այս ՀԿ-ն վերջին մեկ տարվա ընթացքում, ի՞նչ հարցերով են դիմել, դիմում կազմակերպությանը, և դրանք ի՞նչ ընթացք են ստացել:

Տիկին Արմենակյանի ներկայացրած փաստաթղթերից տեղեկանում ենք, որ նա զորամասերից մեկում բռնաբարված և սպանված մի զինվորի (անունը չենք հրապարակում)` տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն է, դատական ատյաններում ներկայացնում է նրա շահերը` ամեն ինչ անելով, որ մեղավորները պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ: Կազմակերպությանն է դիմել նաև նույն ՀԿ-ի անդամ` զոհվածի այրի` տիկին Ժենյան և նրա միակ որդին, ովքեր սոցիալական ծառայության համակարգի լուծարումից (կառավարության որոշմամբ) հետո զրկվել էին աշխատանքից: Այժմ նրանց տեղավորման հարցով զբաղվում են համապատասխան մարմինները: «ԼՂՀ Հայկազովի զորամասի զինվոր Սերգեյ Աբաջյանի ծնող տիկին Ռուզաննային անհանգստացրել է այն հանգամանքը, որ որդին Ստեփանակերտի ՌՈ-ում կալանվելուց հետո չի կարող ծառայել նույն զորամասում: Որպեսզի ծնողի հարցին լիարժեք պատասխանեմ, կապնվել եմ ՊՆ Սեդրակ Սեդրակյանին (իրավաբանական վարչություն), որի հետ ճշտել եմ կարգը և պատասխանել… նույն տեղի մեկ այլ զորամասում ծառայելը բխում է հենց իր որդու շահերից», – նշեց տիկին Արմենակյանը:

Գրասենյակ են եկել նաև մի խումբ ուսանողներ, ովքեր հետաքրքրվել են «Զինապարտության մասին» ՀՀ օրենքով, եղել են նաև միջոցառումների շրջանակներում համագործակցության առաջարկներ` ինչպես անհատներից, այնպես էլ կազմակերպությունների կողմից: Տիկին Արմենակյանը նաև կապ է պահպանում Գորիսի զորամասի նախկին զինծառայող , 1-ին կարգի հաշմանդամ Կարենի հետ: Նա հաշմանդամ էր դարձել ծառայության ժամանակ` ավտոմեքենայի անսարքության և ավտովթարի հետևանքով, ինչի արդյունքում դեմքի 3-4 վիրահատություն է տարել և կորցրել ապրելու ցանկությունը: Սակայն Կարենի ընտանիքի հետ անընդմեջ շփումների արդյունքում նա հաղթահարել է հոգեբանական այդ արգելքը:

«Անընդհատ պետք է լինի այդ ուշադրությունը, լրագրողներն էլ պետք է այդ ընտանիքների ճակատագրով հետաքրքրվեն` կապի մեջ լինեն: Դա է, որ պետք է առողջացնի հասարակությունը… Սա է մեր նպատակը», – ասաց ՀԿ նախագահը: Կազմակերպությունը նամակ է ստացել նաև Գեղարքունիքի մարզի բնակչուհի Արուսյակ Մխիթարյանից, ում որդին ծառայում է Սիսիանի զորամասում և գանգատվում սուր ցավերից: Առողջական խնդիրների պատճառով երկու անգամ թույլ չի տրվել զինծառայության գնալ, հետաձգվել է, սակայն ավելի ուշ առողջական վիճակի համապատասխան բուժզննումներն անցնելուց հետո համարվել է պիտանի` ոչ շարային ծառայության համար:

Իսկ ի՞նչ է անում կազմակերպությունը` եթե սպանություն է լինում, օրինակ` Մարտունու զորամասերից մեկում կատարված 6 հոգու սպանությունը, և ինչո՞ւ պետք է 7 ամիս շարունակ պատրաստ չլինեն փորձաքննությունների եզրակացությունները ու չտրվեն տուժողների իրավահաջորդներին: Արդյո՞ք սա գործի իրական հանգամանքները կոծկելու, որոշ անձանց պատասխանատվությունից թաքցնելու միտում չէ: Զրուցակիցս ասաց, որ նախաքննության ընթացքում ինքը չի կարող միջամտել, բայց կարող է հարցադրումներ անել, իսկ «այդ հարցին (փորձաքննությունների ժամկետների) սպառիչ պատասխան կարող է տալ առողջապահության նախարարը, որը լավ գիտի իր կառույցում ցանկացած տեսակի փորձաքննության ամենաառավելագույն չափը… Սրանով պետք է անհանգստացած լինի նախաքննական մարմինը, որովհետև նախաքննական մարմինն էլ ժամկետ ունի իր գործի ավարտի համար…»:

Տիկին Արմենակյանը մեր զրույցի ընթացքում ժամանակ առ ժամանակ կրկնում էր. «Բանակը հասարակությունից չառանձնացնենք, եկեք չառանձնացնենք: Դա մեր դեմքն է, մենք ենք, էս ենք: Բայց բանակը մեր հատուկ ուշադրության տակ է գտնվում, որը պատերազմի բովում ստեղծվեց»: Այս արտահայտության իմաստն այն է, որ պահի թելադրանքով կամավորական դարձած շատ ազատամարտիկներ հետո մնացին բանակում` առանց զինվորական համապատասխան կրթության, իսկ նոր սերունդը ցուրտ ու մութ, ծանր տարիների սերունդն է, և այս ամենի արդյունքում էլ, ցավոք, լինում են դժբախտ դեպքեր, և միայն նախարարը չի կարող այդ ամենը շտկել: Հարց ուղղեցինք տիկին Արմենակյանին` եթե նախարարն ասում է, որ այս կամ այն քրեական գործը կբացահայտվի, բայց այդպես էլ չի բացահայտվում, արդյո՞ք դա չի նշանակում, որ նա չի տիրապետում իրավիճակին: «Դուք ինչպե՞ս եք տեսնում Սեյրան Օհանյանի միջամտությունը. էդ մարդն ընդամենն ասաց, որ պետք է անպայման հետազոտել, ընթացք տալ այդ քրեական գործին: Հիմա նախարարն էդ բանն ասաց, լրագրողները վերցնում են էդ բառը ու… Ամեն իրեն հարգող լրագրող հոնորարի համար ամեն բերանից դուրս թռած բառ չպետք է բառացի հասկանա ու դնի դարձնի…ու դրա մեջ տեսնի վատը: Ես հավատացած եմ, որ նա ցանկացած գործի մեջ կոծկելու ոչինչ չի տեսնում: Միգուցե կա ավելի ցածր մի օղակ, որ ուզում է այդպես ցույց տալ, որ նախարարը կոծկելու միտում ունի: Բանակը միայն պաշտպանության նախարարով չի», – նշեց զրուցակիցս: Լավ, արդյո՞ք հնարավոր չէ, որ թերթում հայտնված` հանցագործության (գուցե հնարավոր) մասին հաղորդումը ստանալուց և նախնական պարզաբանումից անմիջապես հետո, երբ պարզվում է, որ ինչ-որ միջադեպ, այնուամենայնիվ, եղել է, դադարեցնել տվյալ սպայի լիազորությունները, որպեսզի նա հնարավորություն չունենա ազդել իրենից ճնշված զինվորների և նախաքննության վրա և կոծկել սեփական հանցանքը: ՀԿ նախագահը պատասխանեց.«Դուք մոռանում եք, որ ցանկացած դեպքից հետո ստեղծվում է քննչական խումբ, որը ստեղծում է ոչ թե նախարարը, այլ դատախազությունը: Եթե նախարարը տվյալ դեպքում կասեցնի որևէ սպայի լիազորությունը, դա անմիջապես դիտվում է, որ նախարարը միջամտում է նախաքննությանը… Ես համամիտ եմ այն մասով, որ եղան դեպքեր, որ կոծկվեցին, բայց ոչ թե նախարարի մեղքով, այլ նախաքննական մարմնի»:

Տիկին Արմենակյանը նաև ավելացրեց. «Էսօր եթե կա մեկը, որ մեր հետ միասին ավելի շահագրգիռ է, որ երազանքը, որ մենք ունենք, թող ձևական խոսքեր չհնչեն, դա սուտ կլինի, որ ասեմ, որ մի զինվորի զոհ կլինի (իհարկե, Աստված չանի), հասկացաք` ինչ եմ ասում, քանի որ կա արտաքին թշնամի, գոնե հաշվի պիտի առնենք, որ կան էդ կրակոցները, բա էլ ոնց կարող եմ ասել, որ մի զոհ կարող է ունենանք: Թող Աստված ինձ ների, բայց եթե ունենամ էլ` թող դա լինի հայրենիքի համար մղվող պայքարի զոհ, ոչ թե համածառայակցի կողմից սպանված»: Ինչ վերաբերում է բանակի բարեփոխումներին, ապա ի պատասխան ինձ ուղղված հարցադրմանը, ասացի` Գլխավոր շտաբի պետը, որի տղայի շուրջ աղմկահարույց պատմություններ եղան, պետք է փոխվի. «Սևեռվել եք մի դեպքի վրա. հարցազրույցը չի գնում գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի անձի շուրջ, այլ բանակի խնդիրների շուրջ, և ես իմ դիմաց տեսնում եմ ոչ թե լրագրող Էլմիրա Մարտիրոսյանի, այլ հայ կին, որը մտահոգ է մեր բանակի մասին»: Տիկին Արմենակյանը նաև մեզ «երեսով տվեց» (նորմալ է), որ մենք էլ չենք ընդունել ՊՆ-ի հավատարմագրման միջոցով համագործակցության առաջարկը` կանխակալ կարծիք ունենալով, որ մեզ` լրագրողներիս, փորձելու են ուղղորդել, և այդ համագործակցությունը ձևական բնույթ է կրելու: Վերջում նա հավելեց, որ բանակի հարցում մենք բոլորս պետք է միասին լինենք:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում