Եվրոպական ղեկավարները, որոնք երկօրյա գագաթնաժողովին մասնակցելու նպատակով հավաքվել են Բրյուսելում, երեկ պայմանավորվել են մշակել պլան` Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) բազայի հիման վրա ստեղծել բանկային հսկողության համակարգ: Այս մասին հայտնոիմ է Interfax-ը:
Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյի խոսքով` այդ միջոցառումները թույլ կտան խզել բանկերի ու կառավարությունների միջև կախարդական շրջանը, երբ մեկի ֆինանսական խնդիրները վատացնում են մյուսի վիճակը:
Ինչպես նկատում է «Ֆինմարկետը», բանկերի ուղղակի վարկավորման դեպքում առանձին երկրների պետական պարտքը չի մեծանա: Դա, մասնավորապես, կարող է լավացնել Իսպանիային օգնության տրամադրման պայմանները ու կայունացնել նրա պարտքային շուկան, կարծում են ներդրողները: