Փետրվարի 8-ին ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Դեյվիդ Հոբսի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի և ՀՀ Ազգային ժողովի համագործակցության, այս տարվա մայիսին Վառնայում կայանալիք ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային և Բուխարեստում նախատեսվող աշնանային նստաշրջանների օրակարգերի հետ կապված հարցեր: