Պակիստանի իշխանություններն ազատել են Հնդկաստանի քաղաքացուն, որին դատապարտել էին 30 տարվա ազատազրկման ՝ լրտեսության մեղադրանքով:
Ինչպես տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը, Սուրջիթ Սինգհը Հնդկաստան է ժամանել վաղ առավոտյան: Այս շաբաթ Պակիստանն արդեն ասել էր, որ կարող է ազատել Սարաբիտ Սինգհին` մեկ այլ հնդիկի, որը դատապարվել էր լրտեսության համար:
Վերջինս դատապարտվել էր մահապատժի, և Հնդկաստանը մեկ անգամ ևս կոչ էր արել Պակիստանին նրան հայրենիք վերադարձնել:
Հույսը, որ Սարաբիտ Սինգհին կվերադարձնեն Հնդկաստանին, սկսեց ամրապնդվել Դելիի ու Իսլամաբադի միջև հարաբերությունների լավացման ֆոնի վրա: