Վրաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որի համաձայն, Ռուսաստանում սխալ են հասկացել փետրվարի 1-ին նախագահ Սաակաշվիլիի այն հայտարարությունը, ըստ որի՝ հաջորդ Նոր տարին դիմավորելու է Սուխումում:
Վրաստանի ԱԳՆ-ն ներկայացրել է նախագահի հայտարարությունը և շեշտել, որ այդ խոսքերի աղավաղումն ու դրանք որպես ուժի կիրառման կոչ ներկայացնելու փորձերը ծիծաղելի են: Իսկ Աբխազիայից և Օսիայից տեղահանվածների վերադարձը իրենց բնականավայրեր վրացական կառավարության առաջնահերթություններից է:
Newsru.com-ը հայտնում է, որ արտգործնախարարության հայտարարության մեջ շեշտված է նաև, որ ուժի չկիրառման խոստումը Թբիլիսիի միջազգային պարտավորություններից է, որքան էլ Մոսկվան նվազեցնի դրա նշանակությունը: