Բաղդադում տեղի ունեցած մի շարք ահաբեկչություների հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ:
Ինչպես հաղորդում է Rosbalt գործակալությունը, Բաղդադի Ալ-Ուահդա թաղամասում շիա ընտանիքին պատկանող բնակելի տան մոտ մի քանի րոպե ընդմիջումով գործի է դրվել մի քանի պայթուցիկ սարք: Արդյունքում զոհվել է 8, վիրավորվել շուրջ 20 մարդ:
Բացի այդ՝ ևս մեկ ահաբեկչություն է իրականացվել Բաղդադի արևմուտքում՝ Ալ-Գազալիա թաղամասում: Այստեղ զոհվել է 3 մարդ, վիրավորների թիվը հայտնի չէ:








































