Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը մտադիր է սուզանավեր ուղարկել Կասպից ծով: Այս մասին հայտարարել է Իրանի ռազմածովային ուժերի տեխնիկական հարցերով ղեկավար, ծովակալ Աբբաս Զամինին.
«Իրանն ազդեցիկ է համարում ծովային սահմանների ամրագրման ոլորտում իր ձեռքբերումները: Յուրաքանչյուր օր մենք հաջողություններ ենք գրանցում, հին ստորաբաժանումները հագեցվել են նոր տեխնոլոգիաներով ու սարքավորմամբ, կառուցվել են նոր ռազմանավեր:
Իրանի ռազմածովային ուժերի երեք գերծանր սուզանավերը կենտրոնացված են երկրի հարավային ջրերում: Մենք պլանավորել ենք մի քանի թեթև սուզանավերն ուղարկել Կասպից ծով»:









































