Ամերիկյան Egan-Jones վարկանշային կազմակերպությունը իջեցրել է Գերմանիայի սուվերեն վարկանիշը АА մինուսից մինչև А+` «բացասական» կանխատեսմամբ:
Դուրս կգա, թե ոչ Հունաստանն արժութային միությունից՝ Գերմանիային կմնա մեծ դեբիտորական պարտք, այսինքն` իրավիճակ, երբ ծառայությունը կամ ապրանքները վաճառված են, իսկ գումարային միջոցները ստացված չեն: Այս մասին գրում է «Վեստի Էկոնոմիկան»:
Egan-Jones-ի հայտարարության մեջ նշվում է նաև, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր գործողություններով մեծացնում է լարվածությունը եվրոգոտում` դիմադրելով միասնական եվրոբոնդերի ստեղծման գաղափարին:
Egan-Jones-ի գնահատականը համարվում է միջազգային վարկանշային հաստատություններ թվում ամենախիստը:










































