ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը կդառնա նոր գերմանական մրցանակի առաջին դափնեկիրը: Այս մասին հայտնում է ots-ն: Նրան կշնորհեն Կառլ Ֆրիդրիխ ֆոն Վայցզեկերի (Carl Friedrich von Weizsaecker) անվան մեդալ:
Մեդալի հետ Գորբաչովը կստանա նաև 10 հազար եվրո Վայցզեկերի անվան գերմանական հիմնադրամից:
Հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունիսի 30-ին Բեռլինում եռօրյա սիմպոզիումի ժամանակ` նվիրված գերմանացի ֆիզիկոսի, փիլիսոփայի ու քաղաքական գործչի 100-ամյա հոբելյանին:
Ռուս քաղաքական գործչին մեդալը կշնորհվի «իր վրա պատասխանատվություն վերցնելու պատրաստակամության» ու «քաղաքական կոնֆլիկտներն առանց ուժային մեթոդների լուծելու» համար:
Վայցզեկերի մեդալը կշնորհվի 4 տարին մեկ:







































