«Բարսելոնա»-ն հայտարարել է 2011/12 թվականների մրցաշրջանում ռեկորդային եկամուտ ստանալու մասին: Կատալոնական ակումբը 40 մլն եվրո է վաստակել և գրանցել իր պատմության մեջ ամենալավ ֆինանսական ցուցանիշը:
Մրցաշրջանի սկզբում «Բարսելոնա»-ի ղեկավարությունը նախատեսում էր ստանալ 21 մլն եվրո մաքուր եկամուտ, սակայն Իսպանիայի առաջնությունում և Չեմպիոնների Լիգայում ունեցած անհաջողությունների պատճառով ակումբի բյուջեում 12 մլն եվրո է խնայվել. այդ գումարը նախատեսված էր տիտղոսներ նվաճելու դեպքում ֆուտբոլիստներին և մարզիչներին բոնուսներ վճարելու համար:
«Բարսելոնա»-ի նախագահ Սանդրո Ռոսելը հայտնել է, որ դա հիանալի նորություն է, և հավելել է, որ վաստակած գումարը կուղղվի ակումբի պարտքի մարմանը, որը կազմում է 340 մլն եվրո: Կատալոնական ակումբի նախագահը նշել է նաև, որ 2 տարի առաջ ակումբի պարտքը 420 մլն եվրո էր կազմում:






































