Գիտնականներն ասում են, որ ռասիզմը մարդկային ուղեղում է և գործում է անգիտակցաբար: Ուղեղի այն նույն հատվածը, որը թույլ է տալիս մեզ հասկանալ, թե ինչ էթնիկ խմբի է մարդ պատկանում, նաև կապվում է այն հատվածների հետ, որոնք պատասխանատու են զգացմունքային որոշումների հետ:
Եվ որպես արդյունք` անգամ ճիշտ կերպ մտածող անհատներն անգիտակցաբար որոշումներ են կայացնում՝ կապված մարդու ռասայի հետ:
Nature Neuroscience ամսագրում հրատարակված այս հետազոտությունը նոր կերպ է բացահայտում մարդու ռասայի հանդեպ հատուկ վերաբերմունք ունենալը կամ հատուկ որոշումներ կայացնելը: Ուսումնասիրությունն անցկացրել են Նյու Յորքի համալսարանի հետազոտողները:











































