Չինացի կնոջ պատմությունը, երբ բռնի ուժով նրան ստիպել էին ընդհատել յոթ ամսվա հղիությունը, նոր շրջադարձ է ընդունել՝ նրա ամուսնու անհետացման պատճառով:
Ավելի վաղ Շենսի շրջանի իշխանությունները ներողություն էին խնդրել կնոջից և աշխատանքից հեռացրել էին այս գործի հետ առնչություն ունեցող երեք պաշտոնյաների:
Կնոջ և աբորտի ենթարկված երեխայի՝ ինտերնետում տեղակայված նկարները մեծ զայրույթ էին առաջացրել Չինաստանում և երկրի սահմաններից դուրս:
Այժմ կնոջ հարազատները հաղորդել են, որ նրա ամուսինը ստիպված է թաքնվել, իսկ իրենք հետապնդվում են իշխանությունների կողմից, քանի որ հրապարակել են այդ պատմությունը:











































