Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Արևմուտքի աջակցությունը Հայաստանին պայմանավորված է ապագա ընտրությունների որակով

Երեկ հայտնի է դարձել, որ առաջիկա օրերին Սերժ Սարգսյանը մեկնելու է Բրյուսել, որտեղ մասնակցելու է Եվրոպայի Ժողովրդական կուսակցության համագումարին, ինչպես նաև հանդիպում է ունենալու Եվրամիության արտաքին հարցերի և անվտանգության հանձնակատար Քեթրին Էշթընի հետ:

Վերջին երեք-չորս ամիսների ընթացքում սա Սերժ Սարգսյանի երկրորդ այցն է Բրյուսել, իսկ այդ ընթացքում մի այց էլ կատարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Առաջին լրատվականի» այն հարցերին, թե ի՞նչ նշանակություն ունի այս այցը Բրյուսել, արդյոք սա կարո՞ղ է միտված լինել Հայաստանի ներքաղաքական կյանքին, ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը պատասխանեց․

«Չեմ կարող պնդել, որ կապված է Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցի հետ, պետք է ճշտել՝ երբ էր նախատեսված այցը, սակայն մի բան միանշանակ է․ նախ՝ Հայաստանը երկու հարցով կոնկրետ բանակցություններ է վարում Արևմուտքի հետ, դա մուտքի արտոնագրերի (վիզաների) տրամադրման հեշտացման խնդիրն է և ազատ առևտրի պայմանագիրը։ Եվ մենք գիտենք, որ եվրոպաշտոնյաններն ասում են, որ այս երկու խնդրի առնչությամբ կա առաջընթաց։ Տրամաբանական է ակնկալել, որ այս հարցերը լինելու են հիմնական հարցերից, որոնք կքննարկվեն այդ այցի ժամանակ։ Մենք նաև գիտենք, որ արևմուտքը, ընդհանուր առմամբ, մեծ ուշադրություն է դարձնում առաջիկա ընտրություններին և իր ներկա ու գալիք աջակցությունը Հայաստանին պայմանավորում է ապագա ընտրությունների որակով, ուստի բնականաբար այս հարցերն էլ կքննարկվեն»։

Մեր դիտարկմանը, թե Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցում ասվում է, որ անցած ընտրություններում, այնուամենայնիվ, առկա էին բացասական հին գործոնները, և հնարավո՞ր է, որ հետընտրական Հայաստանին տրված այս կոշտ գնահատականների շուրջ քննարկումներ լինեն, Է․ Վարդանյանը պատասխանեց․

«Այսպես թե այնպես հանդիպման ժամանակ զեկույցում առկա խնդիրներն արծարծվելու են ։ Ոչ միայն այդ, այլ մի շարք հեղինակավոր իրավապաշտպան կառույցներ և «ուղեղային կենտրոններ» կան, որոնք աշխատում են, որ փորձագիտական վերլուծության ենթարկեն քաղաքական և տնտեսական գործընթացները և կոնկրետ առաջարկներ անեն պետական պաշտոնյաներին։ Զեկույցում նշված գնահատականների շուրջ, կարծում եմ, ինչ-որ քննարկում կընթանա»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում