«Եվրո-2012»-ի 3 ամենամեծ մարզադաշտերը Կիևի (70050 հանդիսական), Վարշավայի (58500) և Դոնեցկի (51504) մարզադաշտերն են: Զարմանալի չէ, որ մրցաշարի ամենաշատ այցելություն ունեցող հանդիպումներն անցնում են հենց այդտեղ: Ներկայումս «Եվրո-2012»-ի ամենաշատ այցելություն ունեցող հանդիպումների առաջին 10-նյակը հետևյալն է.
Շվեդիա-Անգլիա – 64 640 (Կիև)
Անգլիա-Իտալիա – 64 340 (Կիև)
Ուկրաինա-Շվեդիա – 64 290 (Կիև)
Շվեդիա-Ֆրանսիա – 63 010 (Կիև)
Լեհաստան-Հունաստան – 56 070 (Վարշավա)
Լեհաստան-Ռուսաստան – 55 920 (Վարշավա)
Հունաստան-Ռուսաստան – 55 614 (Վարշավա)
Չեխիա-Պորտուգալիա – 55 590 (Վարշավա)
Անգլիա-Ուկրաինա – 48 700 (Դոնեցկ)
Ուկրաինա-Ֆրանսիա – 48 000(Դոնեցկ)
Ֆրանսիա-Անգլիա – 47 400 (Դոնեցկ)
Իսպանիա-Ֆրանսիա – 47 000 (Դոնեցկ)








































