Thursday, 02 07 2026
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ
Ինչո՞ւ հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է դառնա առավել սկզբունքային․ վարչապետի պարզաբանումը
Վնասազերծվել է խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ
Չենք կարող ծիրանը դույլով տանել ԵՄ․ վարչապետը կրկին խոսել է չափորոշիչների կարևորությունից
16:30
Գերմանական երկաթուղին հակառեկորդ է սահմանել
Այլևս ունենք պետություն․ Ջուլհակյանը ներկայացրեց պատգամավորի երդման փոփոխված տեքստը
GTB Development ընկերությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր
Անտրամաբանական է՝ մարդը կեղծ տեղեկանքով ազատվի բանակից և հրաժարվի բուժզննում անցել․ Ալեքսանյան
16:05
Վենեսուելայում երկրաշարժից հետո օգնություն է ստացել ավելի քան 80 000 ընտանիք
«Հայստան» դաշինքին հորդորում եմ համոզել Քոչարյանին ու բերել նստեցնել այս դահլիճում․ Ալեքսանյան
Արմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը
Ընտրակաշառատու սրիկաները պետք է պատժվեն ու պատժվելու են․ Ալեքսանյան
15:45
Լեհաստանում Բելառուսի հետախուզական ծառայությունների համար լրտեսության կասկածանքով երկու մարդ է ձերբակալվել
ԱԺ ում էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար ունեցել ենք սահմանադրական խոչընդոտ․ Մանավազյան
Առաջարկվում է ընտրելու իրավունք տալ վերջին 2 տարում ՀՀ-ում առնվազն 366 օր գտնված քաղաքացիները
Ուզո՞ւմ եք մարդկանց բերել ու այստեղ «ընտրացնե՞լ»․ չի՛ ստացվելու․ Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
15:25
Wildberries-ը թանկացնում է վաճառողների համար միջնորդավճարները
Իմ խրամատն ԱԺ ում 5 տարի պահեցի, 5 տարի էլ այլ տեղ կշարունակեմ պահել․ Ալեն Սիմոնյան
15:10
Շվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել
Ի՞նչ «խաղաղություն» և ինչպիսի՞ «կարգավորում» է տեսնում Ալիևը
14:50
Իրանը բախվում է կուտակված նավթի արագ սպառման ծավալների
Անհեթեթություն է․ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահի պաշտոնին չի հավակնում
Նեթանյահուն առաջարկել է հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունից
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ մի քիչ հանգստանալ․ Ալեն Սիմոնյան
14:10
OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT
Մարդկանց սպառնալով ուղղորդել են ՀՀ․ շատ դեպքերի մասին տեղեկացել եմ ԱԱԾ ից․ Թունյան
Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները

Պարզվել են «Մարիաննայի» գործարանում պայթյունի պատճառները

Հունիսի 7-ին, ժամը 08.35-ին «1-03» ծառայությունից տեղեկություն էր ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի 1/9 հասցեում գտնվող «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող կաթի գործարանում տեղի է ունեցել պայթյուն, և կա տուժած:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՃԿԿ օպերատիվ խումբը և «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչը:

Տեղում պարզվել էր, որ պայթել է «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի կաթսայատան «Ե1» տիպի շոգեկաթսան: Դժբախտ պատահարի հետևանքով արտադրամասի աշխատակից՝ 1957 թ. ծնված Էդուարդ Ղազարյանը ստացել էր մարմնական վնասվածքներ ու ծանր վիճակում տեղափոխվել «Մալաթիա» բժշկական կենտրոն:

ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներից և «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի ներկայացուցչից կազմված հանձնախումբը, անցկացնելով տեխնիկական քննություն, եզրակացրել է, որ դժբախտ դեպքի պատճառ են հանդիսացել շոգեկաթսայի ավտոմատ համակարգի աշխատանքի խափանումը և հնոցապանի անփութությունը:

Հունիսի 7-ին, ժամը 08.00-ին Երևանի Հաղթանակի 1/9 հասցեում գտնվող «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի կաթսայատունը սովորականի պես սկսում էր աշխատանքը: Հնոցապան Էդուարդ Ղազարյանն անցնում է աշխատանքի և վառում շոգեկաթսան` բարձր ճնշման շոգի ստանալու համար: Կաթսան վառելուց մինչև բարձր ճնշման շոգի ստանալը պետք է 35-40 րոպե ժամանակ: Կաթսայի անվտանգ աշխատանքը կատարվում և ղեկավարվում է ավտոմատ համակարգով: Ավտոմատ համակարգում գոյություն ունեցող գազի ճնշման կարգավորիչը, գազի ճնշումը նորմայից իջնելու կամ բարձրանալու ժամանակ պետք է անմիջապես ավտոմատ կերպով անջատի գազի հոսքն այրիչից դեպի կաթսայի հնոց: Մինչև կաթսայի հնոցը չօդափոխվի և չգազազերծվի, համակարգը թույլ չի տա այրիչը վառել: Հավանաբար կաթսայի հնոցում պայթյունն առաջացել է հետևյալ կերպ` գազի ճնշման տատանումից (անկման կամ բարձրացման) պատճառով անջատվել է գազային այրիչը: Ավտոմատ համակարգի լոգիկ բլոկի խափանման պատճարով չեն միացել ծխաքաշի և օդափոխիչի էլեկտրական շարժիչները, որպեսզի հնոցը մաքրվի կուտակված զազից, որի հետևանքով էլ այրիչի կրկնակի միացման հետևանքով առաջացել է պայթյուն:

ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ծխաքաշի աշխատանքը վիզուալ ստուգելու նպատակով հնոցապան Էդուարդ Ղազարյանը մոտեցել է դրան, որի ժամանակ և կաթսայի հնոցում տեղի է ունեցել պայթյուն: Դրա հետևանքով կաթսայի պաշտպանիչ շերտի ու ետնապատի քանդվելու պատճառով բեկորների և պայթման ալիքի հարվածներից վնասվածքներ էր ստացել հնոցապան Էդուարդ Ղազարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում