Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 417.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 417.25 դրամ:
Կենտրոնական բանկից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.61-ով և կազմել 418.02 դրամ:
Առևտրային բանկերը դոլարը վաճառում են 418-420 դրամով, գնում՝ 415-416.75 դրամով:











































