Նեապոլի արվարձանում ոստիկանությունը կալանավորել է Պյանեզե դ’Ալտերիո (Pianese-D’Alterio) կլանի 66 անդամի, այդ թվում` դրա ղեկավարին` Ռաֆաելլա դ’Ալտերիոյին:
La Repubblica-ի տեղեկություններով` գործողությունը տեղի է ունեցել Կաստելլո դի Չիստերնա (Castello di Cisterna) համայնքում:
Ոստիկանությունը կալանք է դրել ձերբակալվածների վրա` առանձնատներ, բարեր ու խանութներ:
Կալանավորվածները մեղադրվում են մի շարք հանցագործությունների մեջ, այդ թվում` շորթում, հափշտակություններ ու թմրամիջոցների շրջանառություն: Բացի այդ` ինչպես նշում է Agence France-Presse-ը, նրանք մեղադրվում են կեղծ փողերի արտադրության մեջ:
Ռաֆաելլա դ’Ալտերիոն գլխավորում է Պյանեզե դ’Ալտերիո կլանը 2006-ից, երբ սպանվում է նրա ամուսինը` Նիկոլա Պյանեզեն, ով մինչ այդ գլխավորում էր կլանը:
La Repubblica-ի տեղեկություններով` Պյանեզե դ’Ալտերիոյին կասկածում են «Կամորրա» նեապոլիտանական մաֆիոզային կառույցի այլ հանցավոր խմբավորումների հետ համագործակցելու մեջ:








































