Եվրոպական հատուկ ծառայությունները հայտնաբերել են նորվեգացի ահաբեկչի, որը պատրաստություն է անցել եմենյանան «Ալ-Քաիդա»-ի մոտ: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով ԵՄ 3 երկրների անվտանգության ծառայություններին: Այժմ նա սպասում է ահաբեկչական կազմակերպությունների հրահանգին՝ Արևմուտքում ահաբեկչություններ իրականացնելու համար:
Հատուկ ծառայությունները նշում են, որ նման սցենարը ավելի լուրջ մտավախությունների տեղիք է տալիս. իսլամ ընդունած և ահաբեկիչների ճամբարում վարժված եվրոպացին կարող է հանգիստ տեղաշարժվել ամբողջ ԵՄ տարածքու և ԱՄՆ մեկնել առանց այցագրի: Այդ մարդու անունը չի հաղորդվում: Նշվում է միայն, որ նա մաքուր եվրոպացի է և 30 տարեկան է:
Կասկածյալն իսլամ է ընդունել 2008 թ. և շուտով սկսել է հարել ծայրահեղական հայացքների: Այժմ, ըստ հատուկ ծառայությունների տեղեկությունների, նորվեգացին գտնվում Եմենի ուսումնական ճամբարում, որտեղ արդեն մի քանի ամիս է անցկացրել:
Հատուկ ծառայությունների կարծիքով՝ եվրոպացին հետաքրքրվել է «Ալ-Քաիդա»-ով ոչ միայն իր ազգության պատճառով, այլև որովհետև երբեք դատված չի եղել և անգամ մանր հանցանքներ չի գործել: Մասավորապես, նա ոչ մի տուգանք չի ունեցել ավտոմեքենայի սխալ կայանման համար, ինչը նրանք լրագուցիչ հնարավորություն է ատլիս ազատ տեղաշարժվել ամբողջ ԵՄ տարածքում:
Հատուկ ծառայությունները հրաժարավել են բացահայտել, թե ինչ մեթոդով են կանխելու ահաբեկչությունները, սակայն նշել են, որ իրավիճակը վերահսկվում է: Եմենի զինվորականները նշել են, որ իրենք տեղեկություն ունեն «Ալ-Քաիդա»-ի ճամբարներում մարզվող եվրոպացիների մասին, սակայն նորվեգացու մասին որևէ տվյալ չունեն:







































