«Բանանց»-ի մամլո ծառայության տեղեկացմամբ` Բարձրագույն խմբի առաջնությունում ակումբի ելույթները մտորումների առիթ են տալիս: Թիմը անցկացրած 14 հանդիպումներից հետո վաստակել է ընդամենը 12 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է նախավերջին տեղը: Նման արդյունքը, իհարկե, չի բավարարում նաև ակումբի ղեկավարությանը: Այսօր «Բանանց» ՖԱ-ում կայացավ ժողով, որին մասնակցեցին թիմի ֆուտբոլիստները, մարզիչները և ակումբի ղեկավարությունը:
Ֆուտբոլիստների ելույթներն ու ցույց տված խաղամակարդակը առանց բացառության գնահատվեցին անբավարար: Գրիշա Խաչատրյանն ու Արտակ Դաշյանը առաջնության մեկնարկից սկսած չեն արդարացնում ակումբի ղեկավարության սպասելիքները: Բրազիլացի հարձակվող Դու Բալան, ով նույնպես վատ խաղաշրջան է անցկացնում, կհեռանա ակումբից:
Թիմի մի շարք այլ խաղացողներ խիստ նախազգուշացումներ են ստացել՝ իրենց խաղային ցածր որակների և թիմի ոչ բավարար արդյունքների պատճառով:








































