Այսօր Epress.am լրատվական կայքը հրապարակել է տեսանյութ, որում ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի ներկայացուցիչների խմբում կրկին երևում է հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանում ՊՆ բժիշկներին դաժան ծեծի ենթարկած Գարիկ Մարգարյանը, ինչը փաստում է, որ Գարիկ Մարգարյանը Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամ է, այլ ոչ՝ Հարսնաքար ռեստորանի անվտանգության աշխատակից:











































