Ամերիկյան Ford ավտոարտադրողը այս տարի ծրագրում է եվրոպական շուկա դուրս բերել ներկայիս մոդելների 15 նոր՝ փոփոխված մեքենա:
Ավտոկոնցեռնի ղեկավարությունը հաշվարկում է, որ Econetic տեխնոլոգիաների և նոր շարժիչների համատեղությունը բրենդին թույլ կտա մուտք գործել էկոմոդելային առաջատարների շարք: Այս մասին հայտնում է AUTOSTAT.RU-ն:
Թողարկման համար նախատեսված մոդելները կլինեն Fiesta –ի ծածկի փոփոխված 6 տարբերակները. երեքը կլինեն՝ բենզինային, 3-ը՝ դիզելային շարժիչներով, դիզելային Focus-ի երկու նոր տարբերակները և ընկերության պատմության առաջին էլեկտրամեքենան Focus Electric-ը:








































