Մեքսիկայի մայրաքաղաքի միջազգային օդանավակայանի սրճարանում երկու ոստիկաններ կրակ են բացել իրենց ծառայակիցների վրա ու սպանել երեք մարդու: Այս մասին հունիսի 25-ին հայտնում է Associated Press-ը:
Տեղի իրավապահ մարմինների աշխատակիցները հայտնել են, որ կրակահերթ բացած ոստիկանները, ենթադրաբար, կապված են եղել նարկոմաֆիայի հետ: Նրանց զոհերը ժամանել էին օդանավակայան` ձերբակալելու թմրամիջոցների առևտրի մեջ կասկածվողների:
Ստացած վնասվածքներից ոստիկաններից երկուսը տեղում մահացել էին, երրորդը ավելի ուշ մահացել էր հիվանդանոցում:
Կրակ բացած ոստիկաններին հաջողվել է թաքնվել դեպքի վայրից: Տեսախցիկների նկարահանումների շնորհիվ հաջողվել է պարզել ոստիկանների ինքնությունը, սակայն նրանց ձերբակալվել առայժմ չի հաջողվել:
Մեխիկոյի միջազգային օդանավակայանի ադմինիստրացիան հայտարարել է, որ տեղի ունեցածը ոչ մի կերպ չի ազդել օդանավակայանի տերմինալի և թռիչքների ժամկետների վրա:










































