Tuesday, 23 06 2026
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի
Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»
14:50
ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին
13:10
Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով
Ադրբեջանը TRIPP-ի «այլընտրա՞նք» է ստեղծում
11:50
ԵՄ-ն տարանջատում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության գործընթացները
Վիճաբանություն ու ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստին
11:30
ԱՄՆ-ը ավտոարտադրողները հրթիռներ կարտադրեն
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
Վստահ եմ՝ երևանցիները տեսնում են՝ ինչ փոփոխություններ են կատարվում հանրային տրանսպորտում․ Ավինյան
10:50
Պենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլար
Հետագայում Երևան քաղաքում ամբողջապես պետք է անցնենք էլեկտրական հանրային տրանսպորտի․ Ավինյան
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. Կոս
Դժվար է հիշել՝ ով է եղել Արսեն Ամիրյանը․ Երևանի կենտրոնական փողոցը կրելու է Պապ թագավորի անունը

Արդարադատության նախարարությունը խախտել է մարդու իրավունքը. ՄԻՊ

ՄԻՊ աշխատակազմից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Վարդանուշ Թովմասյանը պարտքով գումար էր տվել մի քաղաքացու, որը հրաժարվում էր վերադարձնել այն։ Տիկին Թովմասյանը դիմել էր դատարան՝ իրեն հասանելիք գումարը ստանալու համար։ Դատարանի որոշմամբ Արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայությունը պարտքի գումարի չափով պետք է արգելանք դներ գումարը չվերադարձրած քաղաքացու գույքի վրա: Սակայն նախարարության հարկադիր կատարման ծառայությունը ձգձգել էր դատարանի որոշման կատարումը, այնինչ օրենքով պարտավոր էր անհապաղ արգելանք դնել գույքի վրա։ Այս արհեստական և չհիմնավորված ձգձգման հետևանքով պարտապանը հասցրել էր վաճառել իրեն պատկանող սեփականությունը, և չնայած դատարանի վճռով Վարդանուշ Թովմասյանին պետք է վերադարձվեր իր գումարը, սակայն Արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության կողմից օրենքի խախտման հետևանքով, նա զրկվել էր իրեն պատկանող և ծայրահեղ անհրաժեշտ գումարից:

Պաշտպանը այս գործով ընդունել է պետական մարմնի՝ Արդարադատության նախարարության կողմից մարդու իրավունքների խախտման մասին որոշում և պահանջել օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկել խախտումը թույլ տված հարկադիր կատարողներին: ՀՀ արդարադատության նախարարությունը հրաժարվել է պատասխանատվության ենթարկել իր իրավախախտ աշխատակիցներին՝ նրանց գործողությունները որակելով որպես «ենթադրյալ բացթողումներ, որոնք էական ազդեցություն չեն ունեցել գործի ամբողջական արդյունքների վրա»:

Հարկադիր կատարողների ապօրինի գործողությունները կարող են մեկնաբանվել որպես անուշադրություն օրենքի պահանջների նկատմամաբ կամ բացթողումներ, սակայն այն կարող է դիտարկվել նաև պարտապանին շահադիտական նպատակներով մատուցված ծառայություն ի հաշիվ մեկ այլ քաղաքացու: Նման արատավոր երևույթները հետագայում կանխելու նպատակով անհրաժեշտ է պատասխանատվության ենթարկել պետական համապատասխան ծառայողներին: Հակառակ դեպքում անհնար է պատկերացնել Արդարադատության նախարարության համակարգում կոռուպցիայի և իրավախախտումների վերացումը կամ գոնե նվազումը, որին նպաստում է սեփական աշխատակիցների ապօրինություններին իրավական համարժեք արձագանքի բացակայությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում