«Կարծում եմ, ռազմական գործողությունների վերսկսումը հավանական է: Դրա սցենարները տարբեր են և նույնիսկ քննարկվում են մամուլում, այդ թվում` ռուսական: Չի բացառվում, որ ռազմական գործողությունները վերսկսի Հայաստանը»,- day.az-ին տված հարցազրույցում ասել է հետխորհրդային տարածքներում հասարակական-քաղաքական գործընթացների ուսումնասիրման ռուսական կենտրոնի փորձագետ Ալեքսանդր Կարավաևը:
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը՝ քաղաքագետը այն անարդյունավետ է համարել, ավելին՝ նա կարծում է, որ արդյունավետություն այդ միջնորդներից ոչ ոք չի սպասում:









































