ИТАР-ТАСС -ի փոխանցմամբ՝ այս տարվա հուլիսի 1-ից Հարավային Կորեան դադարեցնելու է իրանական նավթի ներկրումը: Այդ քայլը պայմանավորված է իրանական նավթի ներկրման վրա ԵՄ-ի սահմանած պատժամիջոցներով, որոնց թվում է նաև իրանական նավթի փոխադրման ապահովագրման վրա դրված արգելքը: ԵՄ-ը նույնպես հուլիսի 1-ից ամբողջովին դադարեցնելու է իրանական նավթի ներկրումը:
2011 թվականին Հարավային Կորեան ներկրել է 87 միլիոն բարել իրանական նավթ, ինչը կազմել է Հարավային Կորեա ներկրված ողջ նավթի 9.4 տոկոսը: Այժմ պաշտոնական Սեուլը հայտարարում է, որ իրանական նավթի ներկրման դադարեցումը մեծ ազդեցություն չի ունենա ազգային տնտեսության վրա:










































