Լեհաստանի դատախազությունը դատարան է փոխանցել Կառավարության անվտանգության ղեկավարի նախկին տեղակալ Պավել Բելավնովի վերաբերյալ եզրակացությունը: Հենց նա էլ պատասխանատու էր նախագահ Լեխ Կաչինսկու Կատին կատարած ճակատագրական այցի անվտանգության համար: Այս մասին հայտարարել է դատախազության ներկայացուցիչ Ռենատա Մազուրը:
Ընթացիկ տարվա փետրվարին այս գործի պատճառով աշխատանքից հեռացված Բելավնովը մեղադրվում է իր պարտականությունները չկատարելու և փաստաթղթերում կեղծ տեղեկություններ մտցնելու համար:
Փետրվարին դատախազություն կանչված Բելավնովը հերքել է իրեն ներկայացված մեղադրանքները և հրաժարվել է ցուցմունք տալ:








































