Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը Twitter-ի իր էջում երկուշաբթի օրը շնորհավորել է Մուհամմեդ Մուրսիին Եգիպտոսի նախագահ ընտրվելու կապակցությամբ:
«Իմ շնորհավորանքները պարոն Մուրսիին: Ես ողջունում եմ նրա` ողջ եգիպտացիների շահերը ներկայացնելու պարտականությունը ստանձնելը»,- ասվում է Ռոմպեյի հայտարարության մեջ:
Իսլամիստ Մուհամմեդ Մուրսին հաղթել է նախագահական ընտրություններում, որոնք Եգիպտոսում Հոսնի Մուբարաքի տապալումից հետո առաջին անգամ էին անցկացվում: Մուրսիի օգտին քվեարկել է 13.23 միլիոն ընտրող, որը կազմել է ձայների 51,7 %-ը: Նորընտիր նախագահը դրանից անմիջապես հետո լքել է «Մուսուլման եղբայրներ» խմբավորումը` այդ կերպ կատարելով իր ծրագրային խոստումը` «նախագահ դառնալ բոլոր եգիպտացիների համար»։










































