Friday, 12 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Ցմահ դատապարտյալը պահանջում է Սերժ Սարգսյանից և Աղվան Հովսեփյանից վերանայել իր քրգործը

Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը բաց նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Բաց նամակում, մասնավորապես, ասվում է.

«Հունիսի 22-ին պատասխան ստացա ՀՀ Վճռաբեկ դատարանից, որում ասված էր` Ձեր պաշտպան Վ. Մանուկյանի վճռաբեկ բողոքը վերադարձվում է` 08.06.12 որոշմամբ: Այսինքն` Վճռաբեկը դեռ մինչև չոր հացադուլ հայտարարելս էր մերժել փաստաբանիս բողոքը` նոր երևան եկած հանգամանքների հիմքով 16 տարի առաջ կայացված իմ մահապատժի դատավճիռը բեկանելու և նոր քննություն սկսելու մասին:

Մեր պահանջն առավել, քան հիմնավոր է. իմ փաստաբանի կողմից ներկայացվել էին ապացույցներ, որ 1996 թ-ին նախաքննության առաջին իսկ ժամերից քննիչի կողմից կատարվել են ակնհայտ կեղծիքներ, մասնավորապես իբր սպանության գործիք հանդիսացող առարկաները, որպես այդպիսին ճանաչելու նպատակով հրավիրվել են ընթերականեր: Այսօր փաստացի ապացույցներ են ձեռք բերվել, որ նրանք ընդհանրապես գոյություն չեն ունեցել: Չեմ ցանկանում իրավաբանական հիմնավորումների մեջ խորանալ, պարզապես մեջբերեմ Քր. Դատավարության օրենսգրքի 426 հոդվածի 3-րդ կետը, այն է` դատական ակտերի վերանայման հիմքերը նոր երևան եկած հանգամանքների հետևանքով. վերանայման է ենթակա ակտը, եթե դատական ակտով հաստատված է փորձագետի եզրակացությամբ ակնհայտ կեղծ լինելը, ինչպես նաև իրեղեն ապացույցների, քննչական արձանագրությունների և այլ փաստերի կեղծված լինելը:

1996 թ-ի դատավճիռը չբեկանելով` փաստորեն Վճռաբեկ դատարանը կանաչ լույս է վառում քննիչների, դատաբժշկական փորձագետների համար` որքան կարող եք կեղծեք փաստաթղթեր, վկաների ցուցմունքներ, հորինեք գոյություն չունեցող ընթերականներ, կեղծեք դատակենսաբանական եզրակացություններ, ինչպես իմ գործում: Ու հոգ չէ, որ հետևանքը մարդկային խեղված ճակատագիր է` մահապատժի դատավճռով:

16 տարի առաջ մեկ ցուցմունքը, այն էլ 4 անգամ փոփոխված, բավարար եղավ ինձ` 20-ամյա ուսանողիս, գնդակահարության դատապարտելու համար: Հիմա, Վճռաբեկ դատարանի պարոնայք արդարադատներ, ասացեք խնդրեմ, քանի՞ ապացույց է պետք, որ բավարար համարվի` երկուսը երեքը, տասը… ո՞րն է հիմնավոր. գործով մյուս մեղադրյալի բազմաթիվ ցուցմունքներից մեկը, թե՞ քննչական գործողությունների և դատակենսաբանական փորձաքննության ապացուցված կեղծիքները:

Նույնպիսի ջանասիրությամբ հապա ինչո՞ւ 16 տարի առաջ չասվեց` ախր մեկ անձի` 180 աստիճանով մեկը մյուսից տարբերվող ցուցմունքով ինչպես մարդուն դատապարտենք խստագույն պատժի: Ինչո՞ւ գործը չուղարկվեց լրացուցիչ քննության, ինչո՞ւ չկատարվեց դատահոգեբանական համալիր փորձաքննություն, ինչո՞ւ դատակենսաբանական փորձաքննության մեջ թույլ տրվեց կեղծիք, ինչո՞ւ քննչական գործողությունները առաջին իսկ ժամերից կատարվեցին խախտումներով: Ինչուները շատ են, դեդեկտիվախառը իրապատում հեքիաթի նմանվող 3 հատորանոց քրեական գործով ընդամենը 3 ամսում կատարված քննությամբ ինչուների պատասխանները չեն տրվել մինչ օրս:

Նախկին ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը, ով ողբերգական վախճան ունեցավ, մի օր այցելեց Նուբարաշենի կլոր գերեզմանոց ու ինձ ասաց. «Քո գործը դեռ այն ժամանակ ինձ հետաքրքրեց, անպայման վերաբացվելու է»: Իսկ հետո` 2005 թ-ին այն ժամանակ ՔԿՎ պետ Սամվել Հովհաննիսյանը այցելեց և բառացի ասաց. «Հանգիստ տեղդ նստի ու մոռացի գործիդ վերաբացման մասին, թե չէ ընտանիքիդ վնաս կտամ»: Ինչքան կարելի է սպառնալ, նույնն էլ քննիչն էր անում 96 –ին: Ո՞վ է կանգնած սրա հետևում, միգուցե փաստեր կան, որոնք ես էլ չգիտեմ, բայց ակնհայտ է, որ կան մարդիկ, ովքեր լռեցնում են արդարադատության ձայնը: Ո՞վ է խանգարում գործի վերաբացմանն ու ճշնարտության բացահայտմանը հիմա: Ո՞ւմ է ձեռնտու թե այն ժամանակ, թե մինչ օրս ճշմարտությունը թաքցնել հասարակությունից` անկատար, հապշտապ, կեղծիքներով քննություն կատարելով: Ես մարդ չեմ սպանել, ու վաղ թե ուշ այս Գորդյան հանգույցը կքանդվի:

Հարգելի Աղվան Հովսեփյան, 16 տարի շարունակ դատախազությունը պնդում էր, որ գործի վերաբացման համար անհրաժեշտ են նոր երևան եկած հանգամանքներ` վկայակոչելով հենց 426 հոդվածը: Դեպքից 16 տարի անց դրանք ներկայացվեցին, բայց գործի վերաբացում տեղի չունեցավ: Արդարությանը հասնելու բոլոր ճանապարհները Հայաստանում տանում են փակուղի, ամենուր անտարբերության պատ է: Ու ես բնավ չեմ հավատում արդարադատությանը մեր երկրում, օրենքը մտրակ է դարձել անպաշտպաններին պատժելու համար, ու ես դարձյալ ու դարձյալ հիշում եմ «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության դեպքն ու էքս-նախագահի անպատիժ մնացած թիկնապահին:

Հարգելի փաստաբաններ, Վճռաբեկ դատարանը Ձեր ակցիայի կապակցությամբ ասում էր` կոնկրետ գործ մատնացույց արեք: Հեռու չգնանք: Ստացվում է, որ 90-ականների ամենաթողության տարիները մեր օրերում շարունակվում են, իսկ հանրապետության նախագահի մոտ դատաիրավական ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաները պուպուշ- պուպուշ խոսում են արդարության բարձր իդեաներից: Մինչդեռ հենց նման գործերն են փորձաքար, որոնք պահանջում են գործնական քայլեր` ուղղելու դատական սխալը:

Հարգելի նախագահ, դիմում եմ Ձեզ, որպես երկրում արդարադատության իրականացման երաշխավորի, խնդրում եմ գործի վերաբացման հնարավորություն տալ` արդար դատաքննության բոլոր նորմերին համապատասխան: Այս նախադասությունը գրում եմ տարիներ շարունակ, բայց… ձայն բարբառո անապատի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում