Հետազոտությունները ցույց են տվել, որ ամերիկացիների մեծ մասը չունի բավարար խնայողություններ արտակարգ իրավիճակների համար, իսկ ավելի քան մեկ քառորդը չունեն նույնիսկ մեկ պեննի խնայած:
Որպես կանոն՝ նման խնայողությունները լինում եմ առնվազն վեց ամսվա ծախսերի չափով, սակայն վիճակագրությունը ցույց է տվել, որ ամերիկացիների միայն 25 %-ն ունի նման գումար խնայած:
Ըստ վիճակագրության՝ ամերիկացիների 49 %-ն ունի ընդամենը երեք ամսվա ծախսերին համարժեք գումար, իսկ 46 %-ը՝ նույնիսկ ավելի քիչ:
Նշենք նաև, որ վիճակագրությանը մասնակցել է մոտ 1000 չափահաս քաղաքացի:










































