Երեկ միանգամից երեք պայթյուն է որոտացել Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում,- հաղորդում է Кавказский узел լրատվականը:
Երկու պայթյունը, որոնց հետևանքով վնասվածքներ է ստացել 3 հատուկջոկատային ոստիկան, տեղի է ունեցել Օկտյաբրսկի շրջանում:
Եվս մի պայթյուն տեղի է ունեցել Լենինսկի շրջանում, որի արդյունքում վիրավորվել է 2 մարդ: Իրավապահների տարածած տեղեկությունների համաձայն, պայթյունը տեղի է ունեցել, երբ ոստիկանները փորձել են պարզել գրոհայինների առկայությունը բնակելի շենքում:
Քրեական գործեր են հարուցվել, ընթանում է հետաքննություն: