Քաղաքական կոռեկտությունն ու գենդերային հավասարությունն ավելի խորն են ներթափանցում ֆիննական հասարակության կյանքի ոլորտներ: Երկրի խոշոր քաղաքներում հայտնվել են «երկսեռ» հասարակական զուգարաններ, որտեղ կարող են այցելել երկու սեռի ներկայացուցիչները: Դրանք զերծ են М և Ж գրառումներից: Այդ զուգարաններն արդեն սկսել են գործել խոշոր առևտրային կենտրոններում և գրադարաններում: Այս մասին հայտնում է Itar-Tass-ը:
Դրանք առաջին հերթին թեթևություն կբերեն սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Բնակիչների մեծամասնությունը գոհ է նորարարությունից, չնայած փոքրաթիվ կանայք դժգոհություն են արտահայտել:









































