Արդեն հայտնի են էլեկտրոնիկայի ոլորտում առաջատար արտադրող «Samsung Electronics» ընկերության հայտարարած անակնկալ խաղարկության երկու հաղթողների անունները:
Samsung Electronics ընկերությունը սկսել էր նախադեպը չունեցող ակցիա: Սկսած մայիսի 25-ից մինչև հունիսի 24-ը «Սամսունգ», «Զիգզագ» և «Ֆայն» ֆիրմային վաճառասրահներից ցանկացած Samsung հեռուստացույց գնելու դեպքում գնորդը հնարավորություն էր ստացել շահելու Կիևում կայանալիք «Եվրո 2012»-ի եզրափակչի տոմս՝ զույգի համար: Բացի գլխավոր մրցանակից՝ եղել էին նաև պարտադիր շահումներ` բջջային հեռախոսներ, ֆոտոխցիկներ, Galaxy Tab-եր և, իհարկե, U!TV Full փաթեթի 1, 6 և 12 ամսվա անվճար բաժանորդագրություն: Ձեռք բերելով Samsung ապրանքանիշի ցանկացած հեռուստացույց՝ շուրջ 1000 գնորդ ստացել է խաղարկության կտրոն, որի պաշտպանիչ շերտը ջնջելուց հետո որոշվել է գնորդի պարտադիր շահումը: Սակայն կտրոնը բաղկացած է եղել երկու մասից, որոնցից յուրաքանչյուրը՝ համարակալված: Հաճախորդները փակված արկղի մեջ են գցել կտրոնի առաջին մասը, իսկ երկրորդը՝ պահել իրենց՝ վաճառասրահում գրանցվելուց հետո: Այսօր Երևանի «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցում էլեկտրոնիկայի ոլորտում առաջատար արտադրող ՀՀ-ում «Samsung Electronics»-ի պաշտոնական ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանը հայտարարեց Smart TV-ների նոր՝ ES8000 սերիայի հեռուստացույցների վաճառքի մեկնարկի հետ կապված պարտադիր նվերների խաղարկության ավարտի մասին:
Մամլո ասուլիսի ընթացքում և որոշվեցին խաղարկության երջանիկ երկու հաղթողները: ՀՀ-ում «Samsung Electronics »-ի պաշտոնական ներկայացուցչության աշխատակից Էդգար Մարգարյանը հաղթողներին որոշելու համար միջոցառման երկու ներկաներից երկու լրագրողի հրավիրեց խաղարկության արկղերի մոտ:
«Samsung»-ի պաշտոնական գործընկերների բոլոր վաճառասրահներից ստացված արկղերի կտորնները լցվեցին խաղարկության համար նախատեսված արկղերի մեջ, որից հետո հրավիրված անձինք արկղերից հանեցին երկու անձանց կտրոնները: UEFA-ի հյուրընկալության ոսկյա փաթեթի շրջանակներում գործող ակցիայի հաղթողները՝ Նոնա Հակոբյանը և Էդուարդ Միխայլովը հնարավորություն ստացան հուլիսի մեկին յուրաքանչյուրը մեկական ուղեկցորդի հետ մեկնել Կիև մասնակցելու Եվրո 2012 եզրափակիչ խաղին:
Տեղում ՀՀ-ում «Samsung Electronics»-ի պաշտոնական ներկայացուցչության աշխատակիցը հաղթողներին տեղեկացրեց, որ կարող են իրենց անձնագրերով մոտենալ ՀՀ-ում «Samsung Electronics»-ի պաշտոնական ներկայացուցչություն և ստանալ իրենց նվերը: Էդգար Մարգարյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարված խաղարկության ընթացքում հեռուստացույց գնած և արդեն այսօր Եվրո 2012 եզրափակիչ խաղին մասկակցելու հնարավորություն ստացած Նոնա Հակոբյանը մեծ զարմանքով ընդունեց մրցանակի մասին լուրը, ասելով, որ հեռուստացույց գնելիս արդեն իսկ նվեր ստացել է, այն է ֆոտոխցիկ: Էդուարդ Միխայլովը ևս զարամանքով ընդունեց լուրը՝ նույնիսկ չհավատալով , որ իրեն նման հնարավորություն է ընձեռվել:
Միջոցառման ավարտին ՀՀ-ում «Samsung Electronics»-ի պաշտոնական ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանը նկատեց, որ այս ակցիայով «Samsung Electronics»-ի անակնկալները չեն սահմանափակվում: Ըստ նրա՝ ՀՀ-ում «Samsung Electronics»-ի պաշտոնական ներկայացուցչության անձնակազմը մշտապես խորհրդակցում է, քննարկումներ կազմակերպում իր գնորդներին հետաքրքիր անակնկալներ մատուցելու համար:








































