Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ավելի քան 30 սիրիացի զինվորականներ Սիրիայից փախել են Թուրքիա: Նրանց թվում առկա է 1 գեներալ, 2 գնդապետ, 2 մայոր և 1 ավագ լեյտենանտ: Ընդհանուր առմամբ, Սիրիայից Թուրքիա են ժամանել 199 սիրիացիներ:
Նշվում է, որ ներկայումս Թուրքիայում է գտնվում 33,079 սիրիացի փախստական: 2011 թվականի ապրիլից սկսած ցայժմ Թուրքիա է ժամանել 55,690 սիրիացի փախստական, որոնցից 22,611-ն իր ցանկությամբ վերադարձել է Սիրիա:
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ թուրքական մամուլը հայտնել էր, թե Թուրքիայում գտնվող սիրիացի գեներալների թիվը հասել է 10-ի:








































