Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրամիության հարցերով պետնախարար և գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը մեկնաբանել է հունիսի 22-ին Սիրիայի հակաօդային պաշտպանության կողմից Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող F-4 ինքնաթիռի կործանումը.
«Սիրիայի կողմից Թուրքիայի մարտական ինքնաթիռի կործանումը կարագացնի Ասադի ռեժիմի տապալումը: Այդպիսի կարևոր համազգային հարցերում իշխանությունն ու ընդդիմությունը պետք է հանդես գան որպես միասնական բռունցք:
Վարչապետ Ռեջեփ Էրդողանն արդեն իսկ տվյալ խնդրի շուրջ անհրաժեշտ խորհրդակցություններ է անցկացրել համապատասխան նախարարությունների ու կառույցների հետ: ՄԱԿ ԱԽ-ը, ՆԱՏՕ-ն, ԵՄ-ը կկատարեն միջազգային հանրության պարտականություն:
Թուրքիան կտրուկ է տրամադրված իր ինքնաթիռի կործանման հարցում: Այդ միջադեպը տեղի չի ունեցել միայն Սիրիայի ու Թուրքիայի միջև, այն հանդիսանում է խաղաղության դեմ Սիրիայի որդեգրած դիրքորոշման ցուցիչ»:







































