Բարաք Օբամայի ընտրական շտաբը կիրակի խոստովանել է, որ հավաքված հանգանկությունների չափով զիջում է նախագահի հանրապետական թենածու Միթ Ռոմնիին, ընդ որում՝ գործող նախագահը այդ ցուցանիշով զգալիորն հետ է մնում:
«Ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ երկրորդ անգամ առաջադրվող ԱՄՆ գործող նախագահը խոստովանում է, որ իր նախընտրական քարոզարշավի համար հավաքված գումարների չափով զիջում է իր մրցակցին: Ոմանք անգամ ենթադրում են, որ փոխհարաբերակցությունը կլինի մեկը երեքին»,- ասվում է Օբամայի նախընտրական շտաբի հաղորդագրության մեջ:
«Միայն այս ամսվա մնացած օրերին Հանրապետական կուսակցության հետ կապված խմբերը կծախսեն 20 մլն դոլար հեռուստատեսային գովազդային հոլովակների վրա, որոնցում կքննադատվի նախագահ Օբաման: Դուք միայն մտածեք այդ մասին… իսկ այժմ պատկերացրեք, թե որքան նրանք (հանրապետականները և նրանց հետ կապված ակտիվիստները.-1in.am) կծախսեն հոկտեմբերի վերջին օրերին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան 2012 թ. նոյեմբերի 6-ին:
«ՄԵնք պետք է ստեղծված իրավիճակը շատ լուրջ ընդունենք»,- ասվում է կայքում տեղադրված հաղորդագրության մեջ, և հանգանակությունների կոչ է արվում:
Փորձագետները կարծում են, որ Ուոլ Սթրիթի կորպորացիները այս նախընտրական քարոզարշավում որոշել են աջակցել հանրապետական թենածու Միթ Ռոմնիին:










































