Օկլահոմայում երկու առևտրային գնացքների բախման հետևանքով մահացել է մեկ մարդ, երեքն անհետ կորել են: Այս մասին հաղորդում է Fox News-ը:
Բախումը տեղի է ունեցել հունիսի 24-ին Գուդվել քաղաքի շրջակայքում: Բախման հետևանքով գնացքները դուրս են եկել ռելսերից, այրվել է դիզելային վառելիքը: Վթարի հարևանությամբ գտնվող տների բնակիչները տարհանվել են:
Այլ ԶԼՄ-ների տեղեկություններում չի հաստատվում մեկ մարդու մահվան մասին լուրը, հաղորդվում է միայն երեք անհետ կորածների մասին:
Reuters-ի տեղեկություններով` յուրաքանչյուր գնացքում եղել է երկու մարդկանցից բաղկացած բրիգադ` ինժեներ և ուղեկցորդ:
Գործակալության տեղեկություններով` այդ մարդիկ, ամենայն հավանականությամբ, մահացել են: Մի ուղեկցողը մինչ բախումը դուրս է թռել գնացքից: Նրան բժշկական օգնություն անհրաժեշտ չի եղել:










































