Նյու Յորքում անցկացվում է առանց կիթառի կիթառ նվագելու մրցույթ, որի մասնակիցները 22-ն են: Ինչպես պատմել է Էնդրյու Ջեքսոն Լիցը, որը ներկայում ընտրել է Սեթ Լեյբովից բեմական անունը, մրցույթին պատրաստվելու համար իրենից 6 ամիս է պահանջվել, ընդ որում՝ պարապել է օրական 3-4 ժամ:
Նրա մրցակիցը կիթառահար Մեթ Բերնսը, որը հայտնի է Արիստոտել անունով, հավելել է, որ ենթադրյալ կիթառ նվագելու համար, ինքը տիպված է եղել նախ կիթառ նվագել սովորել՝ իմանալու, թե որտեղ են ակորդները: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:
Մրցույթի համաամերկյան փուլը տեղի կունենա Դենվերում՝ այս ամսվա 21-ին: Հաղթողը ԱՄՆ կներկայացնի աշխարհի առաջնությունում, որը կանցկացվի Ֆինլանդիայում օգոստոսի 24-ին՝ 24 երկրների մասնակցությամբ:










































