Գերմանական 5 К130 կորվետներում հայտնաբերվել է թունավոր գազ, ինչից հետո զինծառայողները ստիպված էին այնտեղ գտնվել միայն հակագազերով: Այս մասին հայտնում է Bild am Sonntag-ը հունիսի 24-ին:
Կորվետներում գազի առկայության մասին հայտնի էր դարձել ստուգումից հետո, որն անցկացվել էր Բունդեսթագում բունդեսվերի գործերով լիազորված անձի` Հելմուտ Քյոնիգհաուսի ստուգումից հետո:
Քաղաքական գործիչը գերմանական ֆրեգատներում խնդրի մասին իմացել էր հունիսի 17-ին, երբ փոխծովակալ, ռազմածովային ուժերի տեսուչ Աքսել Շիմփֆը նրա ու երկու այլ քաղաքական գործիչների համար այցելություն էր կազմակերպել «Բրաունշվեյգ» կորվետ:
Երբ վերջիններս ժամանել են կորվետ, նավաստիներից տեղեկացել են տեխնիկական խնդիրների մասին, ու դրա հետ կապված` Հելմութ Քյոնիգսհաուսը հրամայել էր ստուգում անցկացնել: Ստուգման հետևանքով պարզվել էր, որ շարժիչի հատվածում արձակվում է ֆորմալդեգիդ քաղցկեղածին գազ:
Զինվորականները վստահ են, որ տեղի ունեցածի մեղավորը կորվետներ կառուցող գործարանն է: Գերմանիայի պաշպտանության նախարարությունը յուրաքանչյուր կորվետի համար վճարել է 1.2 մլրդ եվրո:









































