Սիրիայի դեմ պատժամիջոցների նոր՝ թվով 16-րդ փաթեթին ԵՄ անդամ 27 երկրների արտգործնախարարները հավանություն կտան այսօր Լյուքսեմբուրգում կայանալիք նիստում:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, ԵՄ «սև ցուցակում» կներգրավվեն ևս մեկ ֆիզիկական և 5 իրավաբանական անձինք: Մինչ այժմ այդ ցուցակում ներառված է ընդհանուր առմամբ 128 սիրիացի և 43 սիրիական ընկերություն: Նրանց արգելված է մուտք գործել ԵՄ տարածք, իսկ Եվրոպայում պահվող նրանց ակտիվները սառեցված են:









































