ԱՄՆ պետքարտուղար Հոլարի Քլինթոնը դատապարտել է սիրիական ՀՀՊ-ի կողմից թուրքական հետախուզական ինքնաթիռի ոչնչացման դեպքը: Քլինթոնի հայտարարությունը տեղադրված է ԱՄՆ պետքարտուղարության կայքում:
«ԱՄՆ-ը կտրականապես դատապարտում է Սիրիայի հանդուգն և անընդունելի արարքը,- ասել է Քլինթոնը Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ ունեցած զրույցից հետո:- Տեղի ունեցածը ևս մեկ անգամ ապացուցում է, թե որքան են Սիրիայի իշխանությունները արհամարհում միջազգային իրավական նորմերը»:
Հիշեցնենք. հունիսի 22-ին Սիրիայի հակաօդային պաշտպանությունը հարվածել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-4 Phantom ինքնաթիռը: Դամասկոսն արդեն ստանձնել է պատասխանատվությունը և ներողություն խնդրել կատարվածի համար: Թուրքական հրամանատարության համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել Հաթայ մարզի հարավ-արևելյան ափին, որը սահմանակցում է Սիրիային:










































